Մատչելիության հղումներ

Նախագահը ընդունեց Շվեյցարիայի նոր դեսպանի հավատարմագրերը


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպան Լուկաս Գասերը:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ասել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Շվեյցարիայի հետ փոխշահավետ համագործակցության շարունակականությունը բոլոր բնագավառներում՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով, և պատրաստակամ է քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ:

Հանդիպման մասնակիցները խոսել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված բարձր մակարդակի միջպետական հարաբերությունների մասին, որոնք վերջին տարիներին զարգանում են ինչպես փոխադարձ այցերի, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության միջոցով:

Սերժ Սարգսյանը և Լուկաս Գասերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանի պաշտոնում Լուկաս Գասերը փոխարինում է վերջերս դիվանագիտական առաքելությունն ավարտած Կոնստանտին Օբոլենսկուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG