Մատչելիության հղումներ

Ռոհանիի 18 թեկնածուներից 3-ին խորհրդարանը մերժեց


Իրան - Խորհրդարանականները քվեարկում են կառավարության հարցով, Թեհրան, 15-ը օգոստոսի, 2013թ․
Իրան - Խորհրդարանականները քվեարկում են կառավարության հարցով, Թեհրան, 15-ը օգոստոսի, 2013թ․
Իրանի խորհրդարանը հավանության է արժանացրել երկրի նախագահ Հասան Ռոհանիի առաջարկած կառավարության կազմի 18 թեկնածուներից 15-ին:

Քննարկումներից հետո խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ օրենսդիր մարմինը հավանություն չի տվել լուսավորության, գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների, ինչպես նաև երիտասարդության ու սպորտի նախարարների թեկնածուներին:

Չորս օր տևած բանավեճերի ընթացքում պատգամավորները մեղադրել են լուսավորության նախարարի թեկնածու Մոհամադ Ալի Նեջեֆին և գիտության ու հետազոտությունների նախարարի թեկնածու Ջաֆար Միլիմոնֆարեդին, քանի որ նրանք դերակատարում են ունեցել 2009 թվականի նախագահական վիճելի ընտրություններից հետո սկիզբ առած բողոքի ակցիաներում: Ինչ վերաբերում է սպորտի նախարարի թեկնածուին, ապա նա համարվել է անփորձ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG