Ոստիկանական ներքին անվտանգության վարչության նախկին օպերլիազոր Վարդան Ղուկասյանը (մականունը` «Դոգ») նշանակվել է Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Ղուկասյանը նշանակվել է ավելի ցածր պաշտոնի:
Ապրիլի վերջին, հիշեցնենք, Ղուկասյանն աշխատանքից հեռացվել ու կադրերի ռեզերվ էր ուղարկվել Հյուսիսային պողոտայում «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանին հրելու և վիրավորելու համար:
«Դեպքից հետո այդ ոստիկանը արժանացել է համապատասխան վերաբերմունքի, համարժեք պատիժ է ստացել», - ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակիցը` նկատի ունենալով, որ նշված աղմկահարույց միջադեպից հետո Վարդան Ղուկասյանը ծառայողական քննության արդյունքում ստացել էր նկատողություն:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով, պաշտոնի իջեցմամբ նոր նշանակումը «զուտ ձևական մոտեցում է». - «Ոստիկանապետ Վովա Գասպարյանը շարունակ մարդկային բարձր արժեքներից է խոսում, բայց իրականությունը բոլորովին այլ է: Արժեքային համակարգը չի գործում, և ոստիկանապետն ինքը ևս զուտ ձեւական հանգամանքներով է առաջնորդվում»:
Անցած ամիս Ոստիկանության գործունեության առաջին կիսամյակն ամփոփելիս Վլադիմիր Գասպարյանը դիմելով ոստիկաններին` «խնդրել, առաջարկել և հրամայել էր». - «Մի վարվեք ոստիկանության հետ, մեր ուսադիրների, մեր համազգեստի հետ սպառողական մտածելակերպով: Այլևս դատապարտված ենք միայն զարգանալու, միայն մաքրվելու և ճիշտ ու ճշմարիտ աշխատանք անելու»:
Աղմկահարույց միջադեպից ընդամենը երեք ամիս հետո նկատողություն ստացած ոստիկանին նոր պաշտոնում նշանակելու կապակցությամբ Ժաննա Ալեքսանյանը նախադեպեր հիշեցրեց. - «Շատ ցնցող դեպքեր կարող եմ հիշեցնել: Օրինակ, Վահան Խալաֆյանի մահվան տարելիցի օրը, երբ Վլադիմիր Գասպարյանը (հիշեցնեմ, որ այդ տղային սպանել էին ոստիկանության բաժանմունքում) Չարենցավանի բաժնի ոստիկանապետի պաշտոնում նշանակեց այն անձին, ով կասկածվում էր սպանության մեջ»:
Իրավապաշտպանի խոսքով, հասարակությունն իրականում առաջնորդվում է ոչ թե ոստիկանությունում բարեփոխումներ կատարելու ոստիկանապետի հայտարարություններով, այլ նրա կատարած գործերով: