Մատչելիության հղումներ

Շիրակի մարզպետը սկսում է համայնքային այցելությունները


Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան
Ախուրյանի համայնք այցելությամբ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը սկսեց իր համայնքային այցերը` լսելու մարդկանց խնդիրներն ու քննարկելու դրանց լուծման տարբերակները:

Մարզպետի հետ հանդիպմանը մասնակցում էին Ախուրյանի համայքապետը, ավագանու անդամները, դպրոցների, բուժհաստատությունների աշխատակիցները:

Խնդիրները հատկապես շատ են երկրաշարժից հետո կառուցված Նոր Ախուրյան համայնքում. օրինակ, անբարեկարգ ճանապարհներ, դրա հետ կապված տրանսպորտային խնդիր, որի կապակցությամբ մարզպետն ասաց, թե հանձնարարել է, որ Գյումրի - Ախուրյան երթուղին սպասարկի նաև Նոր Ախուրյան համայնքը:

Նոր Ախուրյանի դպրոցի տնօրենն ասաց, որ արտագաղթի պատճառով տարեցտարի նվազում է դպրոցի աշակերտների թիվը. - «Այդտեղ բնակեցվել են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներ: Հող չունեն, անասնագոմ չունեն, գյուղի աշխատանքերով չեն զբաղվում եւ ստիպված արտագաղթում են»:

Հանդիպման մասնակիցները բարձրացրին նաև երկու տարի առաջ սկսված ու մի քանի ամիս առաջ դադարեցված բնակարանաշինության ծրագիրը շարունակելու հարցը, շտապօգնության հնացած մեքենաները նորերով փոխարինելու, դպրոցի տանիքի վերանորոգման և այլ հարցեր:

«Տեսնենք, թե որ հարցը կկարողանանք առաջնային լուծել: Երբ ունենանք համապատասխան ֆինանսներ, Ախուրյանի որևէ հարցի, հավանաբար, լուծում կտանք: Ես չեմ ասի` բոլոր հարցերը կլուծենք, բայց որևէ հարց անպայման կլուծենք», - հանդիպումից հետո ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Առաջիկայում մարզպետը ծրագրում է այցելել նաև մարզի մյուս համայնքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG