Մատչելիության հղումներ

Եգիպտոսում արտակարգ դրություն է հայտարարվել


Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը հայտարարել է երկրի ողջ տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին:

Ինչպես հայտնում է «Ռոյթըրզ» գործակալությունը, արտակարգ դրությունը գործելու է մեկ ամիս:

Արտակարգ դրություն մտցնելու պատճառ են հանդիսացել ոստիկանական ուժերի եւ Եգիպտոսի գահընկեց արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների միջեւ արյունալի բախումները:

Այդ երկրի առողջապահության նախարարության տվյալներով առնվազն 56 մարդ զոհվել է, զոհերի թվում է նաեւ «Սքայ նյուզ» հեռուստաընկերության օպերատոր Միկ Դինը:

Բախումները սրվել են այսօր առավոտյան, երբ Եգիպտոսի ուժայինները փորձել են ցրել Մուրսիի կողմնակիցներին, ովքեր վրանային ավան էին տեղադրել եւ նստացույց էին անում` Մուրսիին վերադարձնելու պահանջով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG