Մատչելիության հղումներ

Բերբերները ներխուժել են Լիբիայի խորհրդարանի շենք


Տրիպոլիում բերբեր կոչվող էթնիկ խմբի ներկայացուցիչները ներխուժել են Լիբիայի խորհրդարանի շենք։ Նրանք կոտրել են ապակիները, վնասել կահույքը, հափշտակել պատգամավորներին պատկանող փաստաթղթեր։ Զոհեր չկան։

Բերբերները, որոնք Լիբիայի բնակչության 5-10 տոկոսն են կազմում, պահանջում են, որ երկրի Սահմանադրությունը ճանաչի իրենց լեզուն ու մշակույթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG