Եվրոպական վիճակագրական վարչությունը՝ Եվրոստատը ներկայացրել է 2013 թվականի առաջին եռամսյակի տվյալները Եվրամիության երկրներում ապաստան հայցողների վերաբերյալ:
Ըստ այդ տվյալների՝ ապաստան փնտրող հայաստանցիների թիվը այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 12 տոկոսով` շուրջ 200-ով: Այս տարվա առաջին երեք ամիսներին 1 355 հայաստանցի է ապաստան խնդրել Եվրոպայում, համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանից ապաստանի համար եվրոպական երկրներին դիմած քաղաքացիների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 10 տոկոսով ավելացել է և կազմում է 2310:
Հարևան Ադրբեջանը տեղ չի գտել այն 30 երկրների շարքում, որոնց քաղաքացիները ամենից շատ են դիմում եվրոպական երկրներին ապաստանի համար: Այնուամենայնիվ, Եվրոստատի ներկայացրած տվյալների մեջ նշված է, որ Ադրբեջանից ապաստանի համար այս տարվա առաջին քառորդում դիմել է 650 հոգի, ինչը Հայաստանի հետ համեմատած կրկնակի քիչ է:
Վերջին 12 ամիսների ընթացքում Եվրոպայում ապաստան է հայցել 5 հազար 300 հայաստանցի, Վրաստանից՝ շուրջ կրկնակի շատ` 11 հազար 35 հոգի, հարևան Թուրքիայից՝ մոտ 6 հազար 300-ը, իսկ Իրանից Եվրոպայում հաստատվելու համար ապաստան է խնդրել շուրջ 14 հազար մարդ:
Վերլուծելով Հայաստանից ապաստան հայցողների տարիքային կազմը՝ պարզ է դառնում, որ ապաստան խնդրողների մոտ 40 տոկոսը երիտասարդ են` 18-34 տարեկան, մոտ 32 տոկոսը միջին տարիքի են` 35-64 տարեկան, 65 տարեկանից բարձր է դիմողների 3 տոկոսը, իսկ մինչև 18 տարեկանները 26 տոկոս են կազմում: Ընդհանուր միջին ցուցանիշներից Հայաստանի դեպքում բարձր է ապաստան հայցող երեխաների և ծերերի թիվը:
Այս տարվա առաջին եռամսյակում ապաստան ստանալու համար հայաստանցիները ամենաշատը Ֆրանսիայի իշխանություններին են դիմել` դիմողների 48 տոկոսը, ի դեպ, հենց այդ երկիրն էլ հայաստանցիներին ամենաշատ մերժումներն է տվել Կոնգոյից ժամանածներից հետո, Գերմանիա գնացել են ապաստան փնտրող հայերի 18 տոկոսը, այնուհետև Բելգիան է, ուր 9 տոկոսն է դիմել, Լեհաստանին ապաստանի համար դիմել է 6 տոկոսը, իսկ Շվեդիա ապաստանի հույսով մեկնել է 5 տոկոսը:
Վրաստանի և Ադրբեջանի պարագայում աշխարհագրությունը շատ չի տարբերվում, այս երկու երկրների համար էլ Ֆրանսիան և Գերմանիան առաջին տեղերում են, Շվեդիան ևս առաջին հնգյակում է, Բելգիան և Նիդերլանդները ադրբեջանցիների համար են թիվ 5 ուղղությունների մեջ, իսկ Լեհաստանն ու Հունաստանը` վրացիների:
Հայաստանցիների դիմումների մեծ մասը մերժվել են, 2013 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ 1 500 որոշում է կայացվել, որոնցից միայն 125-ն է դրական եղել, 1 375 դեպքերով մերժվել է ապաստան տրամադրել:
Վրաստանի քաղաքացիների դեպքում դրական պատասխանների թիվն ավելի քիչ է. առաջին եռամսյակում քննվել է Վրաստանի քաղաքացիների 1425 դիմում, որոնցից միայն 45-ն է ընդունվել, մերժվել են 1 380-ը: Թուրքիայի քաղաքացիների հանդեպ եվրոպական երկրները առավել մեղմ են՝ քննված 1 165 դիմումներից 270-ին տրվել է դրական, 895-ին՝ բացասական պատասխան: Ապաստանի համար դիմած իրանցիների կեսից ավելին ստացել է թույլտվություն` 2 հազար 500 դիմումներից մերժվել է միայն մոտ 1 200-ը:
Ամենաշատ մերժումները ստացել են ապաստանի համար դիմած Սերբիայի քաղաքացիները, նրանց դիմումների 97 տոկոսը մերժվել են, ամենաքիչ մերժումը ստացել են Սիրիայից փախստականները: Մերժումների առումով առաջատար է նաև Ռուսաստանը:
Եվրոստատի այս վիճակագրությունը մի ուշագրավ փաստ է արձանագրում. այս տարվա առաջին եռամսյակում ապաստան հայցողների թվով առաջին տեղում ռուսաստանցիներն են, ովքեր Եվրոպայում հաստատվելու ձգտումով առաջ են անցել անգամ պատերազմի դաշտի վերածված երկրներից` Սիրիայից, Աֆղանստանից և Պակիստանից: Ընդ որում, ռուսաստանցիները հիմնականում ապաստան են խնդրում Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում: Եթե Գերմանիայում նրանք հիմնականում մերժում են ստանում, ապա Ֆրանսիայում, հակառակը, ռուսաստանցիները ամենից շատ դրական պատասխաններն են լսել:
Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ապաստան հայցողների թիվը աճել է շուրջ 15 հազարով՝ եթե 2012 -ի առաջին քառորդում Եվրամիության 27 երկրներում ապաստան է խնդրել շուրջ 70 հազար մարդ, ապա այս տարվա առաջին եռամսյակում ավելի քան 86 հազար մարդ է դիմել այդ երկրներ ապաստանի համար:
Ընդհանրապես ապաստանի խնդրանքով ամենաշատ դիմումները ուղղվել են Գերմանիային և Ֆրանսիային, ապաստան տրամադրելու հարցում ամենաշատ մերժումները տվել է Ֆրանսիան, այդ երկրի իշխանությունների՝ ապաստանի հարցով որոշումների 84 տոկոսը եղել է բացասական:
Եվրոպայում ամենաշատը ապաստան ստանում են Սիրիայից, Իրաքից, Իրանից, Պակիստանից, Աֆղանստանից դիմողները, բացառություն է միայն Ֆրանսիան, որը այս տարվա առաջին եռամսյակում ամենաշատը ռուսաստանցիներին է փախստականի կարգավիճակ տվել:

Հայաստանցիների համար ամենագրավիչ երկրները Ֆրանսիան և Գերմանիան են

Եվրամիության երկրների կայացրած որոշումները
Հայաստանցիների դիմումների մեծ մասը մերժվել են, 2013 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ 1 500 որոշում է կայացվել, որոնցից միայն 125-ն է դրական եղել, 1 375 դեպքերով մերժվել է ապաստան տրամադրել:
Վրաստանի քաղաքացիների դեպքում դրական պատասխանների թիվն ավելի քիչ է. առաջին եռամսյակում քննվել է Վրաստանի քաղաքացիների 1425 դիմում, որոնցից միայն 45-ն է ընդունվել, մերժվել են 1 380-ը: Թուրքիայի քաղաքացիների հանդեպ եվրոպական երկրները առավել մեղմ են՝ քննված 1 165 դիմումներից 270-ին տրվել է դրական, 895-ին՝ բացասական պատասխան: Ապաստանի համար դիմած իրանցիների կեսից ավելին ստացել է թույլտվություն` 2 հազար 500 դիմումներից մերժվել է միայն մոտ 1 200-ը:
Ամենաշատ մերժումները ստացել են ապաստանի համար դիմած Սերբիայի քաղաքացիները, նրանց դիմումների 97 տոկոսը մերժվել են, ամենաքիչ մերժումը ստացել են Սիրիայից փախստականները: Մերժումների առումով առաջատար է նաև Ռուսաստանը:
Ապաստանի դիմումներով առաջատարը ռուսաստանցիներն են