Մատչելիության հղումներ

Դատարան․ Նյու Յորքի ոստիկանությունը խախտում է մարդու իրավունքները


Ոստիկանության սպան Նյու Յորքում, արխիվ
Ոստիկանության սպան Նյու Յորքում, արխիվ
ԱՄՆ-ի դաշնային դատարանը վճռել է, որ Նյու Յորքի ոստիկանական դեպարտամենտի կիրառած «կանգնեցրու և խուզարկիր» գործելաոճը խախտում է մարդու իրավունքները:

Ըստ դատարանի՝ ոստիկանությունը այդ քաղաքականությամբ անհամաչափ գործողություններ է իրականացնում, մասնավորապես, աֆրոամերիկացիների և լատինամերիկյան ազգերի նկատմամբ:

Դատավորը մշտադիտարկում է նշանակել՝ հետևելու համար ոստիկանների հետագա գործողություններին:

«Կանգնեցրու և խուզարկիր» գործողությունների ընթացքում ոստիկանները զենք կամ թմրամիջոցներ պահելու կասկածանքով կանգնեցնում են քաղաքացիներին և խուզարկում: Այդ գործողությունների դեմ բողոքը ներկայացրել են չորս անձինք, ովքեր հայտարարել են, որ իրավապահներն իրենց ապօրինի կերպով հետապնդել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG