Մի քանի ժամից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարած պատվիրակությունը կժամանի Բաքու:
Առանցքային ոլորտները ղեկավարող վեց նախարարներից, տարբեր տրամաչափի տասնյակ այլ պաշտոնյաներից ու գործարարներից կազմված այս պատվիրակության այցը Բաքու ընկալվում է որպես երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու փորձ:
Մի քանի տարի շարունակ ռուս - ադրբեջանական հարաբերություններում նկատվող սառնությունը սկսեց կոտրվել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը շուրջ մեկ միլիարդ դոլար արժողությամբ զենք ու զինամթերք է վաճառել Ադրբեջանին: Պատահական չէ, որ Պուտինի հետ այսօր Բաքու է ժամանում նաև արտերկրում ռուսական արտադրության զենքի վաճառքի մենաշնորհային իրավունքով օժտված “РосОборонЭкспорт” պետական կորպորացիայի ղեկավար Անատոլի Իսայկինը:
Ռուսական պաշտոնական աղբյուրները նաև վկայում են, որ այսօր Բաքվում մեկնարկող բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը լինելու է ղարաբաղյան կարգավորումը: Ադրբեջանցի վերլուծաբանների մի մասի կարծիքով, սակայն, նույնիսկ ռուս - ադրբեջանական հարաբերությունների նման սերտացման պայմաններում կտրուկ տեղաշարժեր հակամարտության գոտում հազիվ թե լինեն:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ զրույցում բաքվեցի քաղաքագետ Նատիգ Ջաֆարլին նշել է․ - «Չեմ կարծում, որ Պուտինի այս այցը Բաքու Ղարաբաղի խնդրում Ադրբեջանին ցուցաբերված անուղղակի աջակցություն է: Պետք չէ, սակայն, մոռանալ, որ ղարաբաղյան խնդրի լուծումը մեծապես կախված է հենց Ռուսաստանի դիրքորոշումից: Այնպես որ, մինչև հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները ես Ղարաբաղում որևէ կտրուկ տեղաշարժ չեն ակնկալում»:
Պուտինի այցը համընկնում է Ադրբեջանի նախագահական ընտրությունների քարոզարշավի ակտիվ փուլի մեկնարկին: Առաջին անգամ ադրբեջանական ընտրությունների ընթացքը մեծապես կախված է հենց Ռուսաստանի նախագահի ֆորմալ դիրքորոշումից: Բանն այն է, որ ադրբեջանական ընդդիմության կողմից միասնական թեկնածու հռչակված Ռուստամ Ւբրահիմբեկովը դիմել է նախագահ Պուտինին` իրեն ռուսաստանյան քաղաքացիությունից զրկելու խնդրանքով: Միայն այս դիմումի բավարարման դեպքում Իբրահիմբեկովը հնարավորություն կստանա պաշտոնապես գրանցվել որպես նախագահության թեկնածու:
Ադրբեջանցի մեկ այլ քաղաքագետի` Ազեր Ռաշիդօղլուի կարծիքով, հոկտեմբերի 9-ի ընտրությունների ճակատագիրը կորոշվի հենց այսօր` Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի բանակցությունների ժամանակ:
«Ադրբեջանը պետք է հստակ և հրապարակային պատասխան տա` ինքը ՆԱՏՕ՞-ի հետ է, թե՞ Ռուսաստանի: Եթե պաշտոնական Բաքուն հայտարարի, որ Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցն է, որ չի ցանկանում դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, չի խորացնելու հարաբերությունները Եվրամիության հետ, ապա առաջիկա ընտրությունները ելքը կանխորոշված կլինի», - նշում է ադրբեջանցի քաղաքագետը: