Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների թեման այս տարի երիտասարդության միգրացիան է: Ըստ ՄԱԿ-ի Սոցիալ-տնտեսական հարցերի վարչության ազգաբնակչության բաժնի տվյալների՝ աշխարհում կա 15-24 տարեկան մոտ 27 միլիոն միգրանտ, ինչը կազմում է աշխարհի 214 միլիոն միգրանտների մեկ ութերորդը։
«Հայաստանից մեկնող երիտասարդ միգրանտները ևս մեծ թիվ են կազմում», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Գարիկ Հայրապետյանը և հավելեց, որ Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի համաձայն, հարցված երիտասարդների 78, 5 տոկոսը հնարավորության դեպքում կմեկնի Հայաստանից:
«Հարցվածների 48 տոկոսը կարծում է, որ արտերկրում ավելի հեշտ է աշխատանք գտնել: Արտերկրում աշխատավարձերը ավելի բարձր են՝ 42 տոկոս: Հետո գալիս է բարոյահոգեբանականը, այն բաղկացած է 4 կետից. արտերկրում չեն ոտնահարում մարդու իրավունքները՝ 12 տոկոս, Հայաստանում առկա անօրինականությունների պատճառով՝ 8 տոկոս, այստեղ տիրող հոգեբանական մթնոլորտի պատճառով՝ 4,5 տոկոս, Հայաստանում առկա քաղաքական իրավիճակի պատճառով՝ 3 տոկոս», - ասում է Գարիկ Հայրապետյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում երիտասարդները նշեցին, որ հնարավորության դեպքում կմեկնեն Հայաստանից, ոմանք` վերադառնալու մտադրությամբ, ոմանք` ընդմիշտ: Պատճառները հիմնականում զեկույցում նշվածներն են:
Հիշեցնենք, որ այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստանից գնացել և չի վերադարձել ավելի քան 123 հազար մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, չվերադարձածների թիվը 24 հազարով ավելի է:
Հայրապետյանն ասաց, որ չի կարող նշել, թե չվերադարձածների քանի տոկոսն են երիտասարդներ, քանի որ միջրացիայի վերաբերյալ Կառավարության հետազոտությունը պատրաստ կլինի միայն աշնանը, իսկ վերջին տարիներին նման հետազոտություններ չեն արվել:
«Հայաստանից նույնիսկ միգրանտներն են ցանկանում արտագաղթել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Ժամաս Կարապետյանը, ով 10 տարի առաջ Իրանից ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: Նա ասում է, որ այսօր էլ ուզում է Հայաստանից մեկնել:
Երկիրը լքող երիտասարդների հիմնական մասը, ըստ Հայրապետյանի, բարձրագույն կրթություն և բարձր որակավորում ունեցող մասնագետներ են: