Մատչելիության հղումներ

Գասպարյանը Թբիլիսիում հանդիպեց Գարիբաշվիլիին


Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, արխիվ
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, արխիվ
Այսօր Թբիլիսիում կայացել է Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանդիպումը Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշբիլիի հետ:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև առկա համագործակցությունը և հետագա ծրագրերը:

Վլադիմիր Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է երկօրյա այցով: Թբիլիսիում վրաց գործընկերների հետ հանդիպումներից հետո պատվիրակությունը կայցելի նաև Բաթումի, իսկ օգոստոսի 11-ին կվերադառնա հայրենիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG