Հայկական կողմը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն համատեղ քայլեր են ձեռնարկում այս գիշեր ադրբեջանական կողմի մոտ գերի ընկած Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայող, 1991թ. ծնված շարքային Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի նկատմամբ մարդու իրավունքների միջազգային չափանիշների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով նախատեսված բոլոր երաշխիքներն ապահովելու և վերջինիս հնարավոր սեղմ ժամկետում հետ վերադարձնելու ուղղությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների, հայ զինծառայողը հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում է հայտնվել տեղանքում չկողմնորոշվելու պատճառով:
Ըստ նախնական տեղեկությունների, հայ զինծառայողը հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում է հայտնվել տեղանքում չկողմնորոշվելու պատճառով: