Պաշտոնական Մոսկվան հիասթափված է Օբամա-Պուտին հանդիպումը չեղյալ հայտարարելու՝ Վաշինտգտոնի որոշումից: Հիասթափություն հայտնելու հետ մեկտեղ՝ Կրեմլն ընդգծում է, որ ստեղծված իրավիճակի համար մեղավորն ամենևին էլ ռուսական կողմը չէ:
«Պարզ է, որ այս որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով՝ մի իրավիճակի, որը մենք չենք ստեղծել», -հայտարարել է նախագահ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը և հավելել․ - «Ողջ այս պատմությունը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները, ինչպես և նախկինում, պատրաստ չէ Ռուսաստանի հետ հարաբերվել հավասարը հավասարի հետ սկզբունքով»:
«Չնայած դրան՝ ԱՄՆ նախագահին ուղարկված մեր հրավերը մնում է ուժի մեջ, և Կրեմլը պատրաստ է այսուհետ էլ աշխատել ամերիկացի գործընկերների հետ՝ առանցքային բոլոր հարցերի շուրջ», - ընդգծել է Պուտինի օգնականը:
Երեկ երեկոյան, հիշեցնենք, առաջին անգամ սառը պատերազմի ավարտից ի վեր, ԱՄՆ-ի նախագահը չեղյալ հայտարարեց Ռուսաստանի ղեկավարի հետ նախապես ծրագրված հանդիպումը, ինչը փորձագետները որակեցին որպես հազվադեպ հանդիպող դիվանագիտական ապտակ: Պարզաբանելով որոշումը՝ Սպիտակ տունը փաստեց, որ Սնոուդենին տրված ժամանակավոր ապաստանից բացի, Վաշինգտոնում դժգոհ են նաև մի շարք այլ հարցերում Ռուսաստանի հետ առաջընթացի բացակայությունից՝ հակահրթռիռային պաշտպանության համակարգից մինչև մարդու իրավունքների պաշտպանություն:
Ավելի վաղ՝ ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Օբաման ոչ միայն դժգոհել էր Պուտինի վարքագծից, այլև հրապարակավ հիշատակել նրա ԿԳԲ-ական անցյալը:
«Ժամանակ առ ժամանակ ռուսական կողմը սկսում է մտածել սառը պատերազմի ժամանակների պես: Ես ասում եմ Պուտինին, որ այդ ամենն այլևս անցյալում է, և մենք պետք է մտածենք ապագայի մասին», - ասել էր Օբաման, ինչին ի պատասխան իր սուր հարցադրումներով հայտնի հաղորդավար Ջեյ Լենոն արձագանքել էր․ - «Բայց այնպիսի տպավորություն է, կարծես Պուտինը հին ԿԳԲ-ի տղաներից մեկն է»: «Իրականում այդպես է», - համաձայնել էր Օբաման՝ փաստելով, որ ժամանակին Պուտինը եղել է ԿԳԲ- ղեկավարներից մեկը:
Ռուս-ամերիկյան հարաբերություններում ի հայտ եկած այս նոր լարվածությանը երեկվանից ուշի-ուշով հետեում են աշխարհի բոլոր առաջատար լրատվամիջոցները՝ ընդգծելով, որ սա կարող է էական ազդեցություն ունենալ ոչ միայն երկու գերտերությունների փոխհարաբերությունների, այլև համաշխարհային զարգացումների ու մի շարք հրատապ հարցերի վրա:
«Սա հստակ ազդանշան է, որ Մեդվեդևի օրոք սկսված ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբեռնումը ավարտված է», - գրել է այսօր Forbes-ը՝ հավելելով, որ վերջին ամիսներին Պուտինը հետևողական ջանքեր էր գործադրում՝ այս իրավիճակին հասնելու համար․ - «Սնոուդենից բացի, ամերիկյան կողմը հարցերի մի ամբողջ երկար շարան ունի, այդ թվում՝ C-300 զենիթահրթռային համակարգերի վաճառքը Սիրիայի նախագահ Ասադին, Հյուսիսային Կորեայի հետ տնտեսական հարաբերությունների պահպանումն ու Իրանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը՝ որպես Մերձավոր Արևելքի ամենամտերիմ դաշնակից: Ռուսաստանը անընդհատ մեզ համար խոչընդոտներ է ստեղծում դիվանագիտական և տնտեսական հարցերում»:
«Օբաման ցույց տվեց, որ ամերիկացիներն էլ են կարողանում ասել նյետ», - իր հերթին փաստում է Libération-ը և մանրամասնում․ - «ԱՄՆ-ի մյուս նախագահների նման, բացառությամբ Ռեյգանի, Օբաման էլ պաշտոնը ստանձնելիս որևէ բան չէր հասկանում Ռուսաստանի հետ հարաբերություններից ու փորձում էր ձեռք մեկնել այդ երկրի իշխանություններին, մինչդեռ այժմ Սպիտակ տանը շատ լավ են հասկանում, որ դրանով առաջընթաց չեն արձանագրի և միայն կամրապնդեն Պուտինի վարչակազմը»:
«Վաշինգտոն փոստ»-ի խմբագրականն իր հերթին պնդում է, թե հանդիպման հետաձգումն ընդամենը «մարտավարական հնարք է»: Պուտինին համեմատելով կովբոյի, Օբամային՝ մտավորականի հետ՝ խմբագրականը ընդգծում է․ - «Վաշինգտոնում լավ են գիտակցում, որ երկարաժամկետ կտրվածքով Սպիտակ տանն անհրաժեշտ է պահպանել շփումները Ռուսաստանի հետ, նաև՝ նախագահների մակարդակով: Որքան էլ դա տհաճ ու դժվարին լինի»: