Մատչելիության հղումներ

Ոստիկանությունն առաջարկում է տուգանել համասեռականության քարոզչության համար


ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծ է մշակել, որով, առաջարկվում է տուգանքներ նշանակել «ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչության» համար:

Օրենսդրական փոփոխության առաջարկի հիմնավորման բաժնում Իրավաբանական վարչությունը, մասնավորապես, գրել է․ - «Ինտեգրվելով եվրոպական արժեքներին` մենք, կամա թե ակամա, դարձանք ոչ միայն ժողովրդավարության համամարդկային արժեքների կրողը, այլև միաժամանակ ընդունեցինք հայ ազգային մտածողությանը խորթ երևույթներ: Դրանցից մեկը ոչ ավանդական սեռական հարաբերություններն են, որոնք շատ ժամանակ խրախուսվում են հասարակության կողմից` առանց գիտակցելու տվյալ երևույթի արատավոր և կործանարար ազդեցությունը հայ ընտանիքի կազմավորման, ապագա սերունդների հոգեկերտվածքի ձևավորման, դաստիարակության և այլ հարցերում: Մեր պետության առջև ծառացած այս արատավոր երևույթը և դրա հետագա տարածումը կանխելու նպատակով` նախապատրաստվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վարչական պատասխանատվություն է նախատեսում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG