«Հակառակորդի հնարավոր ագրեսիային հակազդող միակ միջոցը հայկական Զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր աստիճանն է», - հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ օգոստոսի 5-ին ներկա գտնվելով ամառային ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ երկրորդ բանակային զորամիավորման սահմանային զորամասերից մեկում անցկացված հանդիսավոր միտինգին:
«Յուրաքանչյուրիս պարտքն է միացյալ ուժերով օրը ծառայեցնել ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության աստիճանի բարձրացման: Իսկ դա անվերջ գործընթաց է», - ասել է Օհանյանը:
Նա անդրադարձել է պաշտպանության նախարարության կողմից մշակված «ՎԱՀԱԳՆ» վարժությունների համալիր համակարգին, որը, Օհանյանի համոզմամբ, թույլ կտա զարգացնել զինծառայողների վարպետությունը, լինել առավել արագ, անձնուրաց և նպատակասլաց:
Ինչպես այսօր տեղեկացնում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը, Սեյրան Օհանյանը այցելել է զորամասի սպաների համար կառուցվող հանգստի և ժամանցի գոտու շինհրապարակ, ներկա է գտնվել գումարտակներից մեկի համար կառուցված զորանոցի, ճաշարանի և կաթսայատան բացման հանդիսավոր արարողությանը:
Դիմելով զինանձնակազմին՝ նախարարն ընդգծել է, որ հայկական բանակը տարածաշրջանի միակ հաղթանակած բանակն է:
Սեյրան Օհանյանը եղել է նաև զորամասի մարտական հենակետերում, հանդիպել ծովի մակարդակից ավելի քան 3 հազար մետր բարձրության վրա սահմանագոտու պահպանությունն իրականացնող զինվորներին, հետաքրքրվել նրանց կենցաղային պայմաններով:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը աշխատանքային շրջայցի երկրորդ օրը եղել է թիկունքային զորամասերից մեկում, որտեղ զինվորների հետ միասին նախաճաշել է զորամասի ճաշարանում, իսկ շրջայցի ավարտին Վահան գյուղում հանդիպել է գյուղացիներին, նրանց հետ ծաղիկներ դրել Մեծ հայրենականի և Ղարաբաղյան պատերազմի տարիներին զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: