Մատչելիության հղումներ

Օբաման կժամանի Ռուսաստան՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովին


ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման զրուցում է լրագրողների հետ, Վաշինգտոն, 31-ը հուլիսի, 2013թ․
ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման զրուցում է լրագրողների հետ, Վաշինգտոն, 31-ը հուլիսի, 2013թ․
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե չնայած առկա հիասթափությանը, ինքը կժամանի Ռուսաստան՝ մասնակցելու սեպտեմբերի 5-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկող Մեծ քսանյակի գագաթնաժողովին։

Երեկ ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի նախագահը իր հիասթափությունն է հայտնել Էդուարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելու Ռուսաստանի որոշման հետ կապված և հայտարարել է, թե Մոսկվայի այս որոշումը վկայում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող խնդիրների մասին։

Չնայած դրան՝ երկու գերտերությունների միջև առավել արդյունավետ համագործակցության խոչընդոտներ չկան, ասել է ԱՄՆ-ի նախագահը, շարունակելով՝ թեկուզև Ռուսաստանը երբեմն գործում է «սառը պատերազմի» ժամանակներին բնորոշ ձևերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG