Մատչելիության հղումներ

Ոստիկանները քաղաքապետարանի մոտից «առգրավեցին» վրանը


Ոստիկանները հավաքեցին վրանը՝ ակտիվիստների հումորային ակցիայի ժամանակ
please wait

No media source currently available

0:00 0:04:52 0:00
Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիական ակտիվիստներն այսօր քաղաքապետարանի մոտ երգիծական ակցիա անցկացրեցին, որի ընթացքում վրան տեղադրեցին քաղաքապետարանի դիմացի կանաչապատ տարածքում:

Թեեւ ակցիայի մասնակիցները զգուշացրել էին, որ դա հումորային ակցիա է, ոստիկաններն անմիջապես «առգրավեցին» վրանը, ասելով, որ վրանը վերցնելու համար դրա տերը պետք է ներկայանա ոստիկանության Կենտրոնի բաժին: Բաժնում էլ ոստիկանները նախ ասացին, որ տասը րոպեից վրանը կվերադարձնեն, այնուհետև, մոտ քառասուն րոպե անց, ասացին, որ վրանը կվերադարձնեն հաջորդ օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG