Ակտիվիստի առողջական խնդիրների պատճառով առավոտյան քաղաքապետարանի մոտ «Շտապօգնություն» էր հրավիրվել: Սահակյանը բժշկին ասաց, որ հուլիսի 26-ից կիզիչ արևի տակ՝ վրանի, հովանոցի տեղադրման արգելքների պայմաններում է նստացույց է անցկացրել: Նա, սակայն, գրավոր հրաժարվեց բժշկական օգնությունից: Ակտիվիստն ասաց՝ այսօր կդիմի «վստահելի» հիվանդանոց արևահարության դեմ բուժում ստանալու համար:
«Շտապօգնությունը ուղղակի տրանսպորտի դեր է կատարում այս դեպքում: Պատճառը՝ կոմպետենտ չեն», - իր որոշումը մեկնաբանեց ակտիվիստը:
Բարձր ջերմության պատճառով Սուրեն Սահակյանը անցած գիշեր «Շտապօգնության» մեքենայով տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ բժիշկներն ախտորոշել էին՝ արևահարություն: Այստեղ նա կաթիլային ներարկում էր ստացել, և այսօր առավոտյան կրկին վերադարձել էր քաղաքապետարան՝ փորձելով շարունակել նստացույցը:
«Շտապօգնությունն եկավ, նախ ինձ ընտրություն առաջարկվեց՝ Հանրապետական, Էրեբունի ու Գրիգոր Լուսավորիչ: Ես ընտրեցի Հանրապետական հիվանդանոցը, բայց այնուամենայնիվ տարան Գրիգոր Լուսավորիչ: Բոլոր անալիզները արեցին, պարզեցին որ արևահարություն է, սիստեմա միացրեցին: Առավոտյան ինչ-որ մեկը եկավ ու առանց նայելու, առանց որևէ անալիզի ասաց՝ բրոնխիտ է, քեզ պետք է տանենք թերապիայի բաժանմունք: Հաշվեցի, որ միտում կա, հաշվի առնելով, որ Միքայել Մինասյանի, թե՝ հոր հիվանդանոցն է․․․ հիշեցի, որ բոլոր քաղաքական պահանջներ դրած մարդկանց հենց այդտեղ են տանում», - իր գիշերային արկածները պատմեց ակտիվիստը:
Երբ Սուրեն Սահակյանը հեռացավ քաղաքապետարանի տարածքից, նստացույցը շարունակող ակտիվիստները, չնայած ոստիկանության դժգոհությանը և միջամտության փորձերին, ի վերջո կարողացան 2 հովանոց ամրացնել աթոռներին: Ակտիվիստներն ասում են՝ նստացույցը շարունակելու համար հովանոց կամ վրան տեղադրելը ուղղակի անհրաժեշտ է:
Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունների պահանջով նստացույց անող ակտիվիստները պնդում են, որ հաստատակամ շարունակելու են պայքարը․ - «Կփորձենք առողջական խնդիրները հարթել Սուրեն Սահակյանի: Իսկ մենք կշարունակենք այստեղ մեր պայքարը: Մենք, անկախ ամեն ինչից, վճռական ենք և վստահ ենք, որ մեր պահանջները բավարարվելու են, իրականանալու են: Մենք շարունակում ենք պայքարը անկախ ամեն ինչից»:
Ակտիվիստները հակադարձում են «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությանը, թե «3-4 հոգու» ցանկությունները չի պատրաստվում կատարել, քանի որ «ժողովուրդը կողմնակից չէ հրաժարականների»: Արդեն 12-րդ օրը նստացույց անցկացնող ակտիվիստներից մեկը՝ Վահագն Մինասյանը, այս կապակցությամբ հայտարարեց․ - «Եթե պատուհանից նայում տեսնում է՝ 4 հոգի են նստած, դա չի նշանակում, որ դա 4 հոգու պահանջ է: Հետևություն անել, որ 4 հոգու պահանջ է, անմտություն է»: