Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգլը Վաշինգտոնում հանդիպել է իր ադրբեջանցի պաշտոնակից, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևի հետ։ Վերջինս որոշակի դժգոհություն է հայտնել՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբիևն ասել է, որ ադրբեջանական տարածքներն արդեն 20 տարի է գրավված են, իսկ ԱՄՆ-ը և միջազգային կազմակերպությունները «տարբերություն չեն դնում ագրեսորի և ագրեսիայի ենթարկված երկրի միջև»։
Անդրադառնալով Կովկասի տարածաշրջանի ռազմաքաղաքական կացությանը, Աբիևը հայտարարել է, թե «Հայաստանի ագրեսիայի հետևանքով ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի դարձել է փախստական կամ բռնի տեղահանված»։
«Դժբախտաբար, առ այսօր միջազգային կառույցները, առաջատար պետությունները չեն հայտարարել, որ Հայաստանը ագրեսոր երկիր է», - բողոքել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը։
Նա խոսել է նաև 907 լրամշակումից բխող խնդիրների մասին, ասելով, որ դրանք հակասում են Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը։
Աբիևի խոսքերով՝ «եթե հակամարտությունը չկարգավորվի և ադրբեջանական տարածքները մնան օկուպացիայի տակ, ապա տարածաշրջանում կպահպանվի բարդ ռազմական վիճակը»։
Ադրբեջանական «Թրենդ»-ի վկայությամբ՝ Չաք Հեյգլն ասել է, որ կիսում է ադրբեջանցի գործընկերոջ կարծիքը, և ավելացրել, որ ինքը, լինելով Ադրբեջանի բարեկամ, հետագայում էլ ջանքեր կգործադրի երկու երկրների ռազմավարական համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու համար։
Աբիևը ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է 2014 թվականից հետո էլ նպաստել Աֆղանստանում իրականացվող գործողություններին, և ՆԱՏՕ-ն ողջունում է այդ դիրքորոշումը։
«Թրենդ»-ը հաղորդում է, որ հանդիպման ավարտին Չաք Հեյգլը խնդրել է ողջույններ փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Աբիևն էլ ամերիկացի պաշտոնակցին հրավիրել է Ադրբեջան, և «հրավերը երախտագիտությամբ ընդունվել է»։
Պենտագոնի մամլո խոսնակ Ջորջ Լիթլի փոխանցմամբ՝ Հեյգլը և Աբիևը քննարկել են տարածաշրջանային հարցեր։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն ասել է, որ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի վարչակազմը պարտավոր է հնարավորինս արագ փարատել միջազգային համայնքի մտահոգություններն իր երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ։
«Նախարար Հեյգլը բարձր է գնահատել Ադրբեջանի դերը տարածաշրջանի անվտանգության և կայունության պահպանման գործում», - ասել է Պենտագոնի խոսնակը։
Աբիևը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախարար Ռեյ Մաբուսին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաև այցելել է Արլինգթոնի գերեզմանոց և ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին։