Մատչելիության հղումներ

Օբամայի հայամետ կողմնակիցը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան


Սամանթա Փաուեր, արխիվ
Սամանթա Փաուեր, արխիվ
Երեկ երեկոյան քվեների 87 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ ամերիկյան Սենատը նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջադրված Սամանթա Փաուերին հաստատել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում:

Փաուերը 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Օբամայի նախընտրական շտաբի առանցքային անդամներից մեկն էր: Մինչև 2013 թվականի փետրվարը Փաուերը աշխատում էր Սպիտակ տանը:

Լոս Անջելեսում լույս տեսնող «Ասպարեզ»-ի փոխանցմամբ, Փաուերը մեծապես ազդել է Օբամայի` հայկական խնդիրների նկատմամբ տեսակետների ձևավորման վրա: 2008-ի քարոզարշավի ընթացքում հենց Փաուերն էր, որ հանդես եկավ ամերիկահայությանն ուղղված տեսաուղերձով` ներկայացնելով Սպիտակ տան ապագա ղեկավարի մոտեցումները հայկական խնդիրներին:

Փաուերը նաև հայտնի ցեղասպանագետ է: 2003-ին նա արժանացել է հեղինակավոր Պուլիտցերյան մրցանակի` «Խնդիր դժոխքից. Միացյալ Նահանգները և ցեղասպանությունների դարաշրջանը» գրքի համար: Աշխատության գլուխներից մեկը նվիրված է Հայոց ցեղասպանությանը: Փաուերի պնդմամբ՝ ինչպես հայերի ցեղասպանության, այնպես էլ Հոլոքոսթի, Բոսնիայում և Ռուանդայում տեղի ունեցած իրադարձությունների դեպքում Միացյալ Նահանգները ի վիճակի էր կանխել զանգվածային կոտորածները, սակայն Վաշինգտոնի գործողությունները «համարժեք չէին ստեղծված իրավիճակին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG