Մատչելիության հղումներ

Նարինե Գրիգորյանի մոնոներկայացումները կմասնակցեն միջազգային փառատոների


Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայան
Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայան
Նարինե Գրիգորյանի «Ձին» և «Թռիչք քաղաքի վրայով» մոնոներկայացումները ընդգրկված են համապատասխանաբար Վառնայի (Բուլղարիա) և Կարդիֆի (Մեծ Բրիտանիա) փառատոների ծրագրում: Վառնայի փառատոնն անցկացվում է օգոստոսին, իսկ Կարդիֆինը՝ սեպտեմբերին:

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի (որտեղ ներկայացվում են Նարինե Գրիգորյանի մոնոներկայացումները) գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց նաև, որ մի քանի օրից կսկսվեն բեմի վերանորոգման և ժամանակակից սարքավորումներով վերազինման աշխատանքները:

Թատրոնի խաղացանկում երեք տասնյակից ավելի ներկայացումներ են (ոչ միայն տիկնիկային), որոնցից շատերը բեմադրել են երիտասարդներ եւ դրանցում զբաղված դերասանների մեծ մասն էլ երիտասարդներ են:

«Նոր մտածողություն է գալիս: Թատրոնը շատ ժամանակակից արվեստ է․ այսօրվա զարկերակը պետք է զգաս և փորձես այդ ամեն ինչը դնել համապատասխան էսթետիկայի մեջ: Որովհետև այն, ինչ նայվում էր երեկ, այսօր չի նայվի: Սա վերաբերում է ոչ միայն ներկայացման ձեւին, այլև դերասանական խաղին», - ասաց Բաբայանը:

Բաբայանի կարծիքով, վերջին տարիներին «որոշվել է հայ թատրոնի էությունը»․ - «Պոետիկ է: Որովհետեւ մեր վերջին ներկայացումները, որ մենք տարել էինք տարբեր փառատոնների, քննադատները, նկատի ունենալով ոչ միայն մեր թատրոնը, ասում էին, որ հայկական թատրոնը աչքի է ընկնում իր պոետիկ էությամբ, պոեզիա կա թատրոնի մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG