Մատչելիության հղումներ

ԳՀԽ-ն ընդունեց Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականը


Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի
Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի
Հուլիսի 30-31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն հոգևոր խորհրդի նիստը ի թիվս այլ հարցերի քննության է առել Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարական գրությունը, ինչպես և Ֆրանսիայի Հայոց թեմում դրան առնչված զարգացումները:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ քննարկումից հետո Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունել է Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականը Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդի, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակի պաշտոնից և Գերագույն հոգևոր խորհրդի անդամությունից և խնդրանք ներկայացրել Վեհափառին հաստատելու այն:

«Գերագույն հոգևոր խորհուրդը նաև ափսոսանք հայտնեց հրաժարականում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին ուղղված անհիմն գնահատականների առնչությամբ: Գերագույն հոգևոր խորհուրդն իր զորակցությունը հայտնեց Ֆրանսիայի Հայոց թեմի թեմական խորհրդին ստեղծված իրավիճակի կարգավորման գործում` հորդորելով նաև թեմի հավատացյալներին և ազգային հաստատություններին ու կազմակերպություններին` քրիստոնեական սիրո ոգով նպաստել Ֆրանսիայի հայոց թեմի բարեկարգությանը և շինությանը», - ասված է Մայր Աթոռի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG