Վիլնյուսում այս տարվա նոյեմբերին տեղի կունենա Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում ծրագրում ընդգրկված երկրները Եվրամիության հետ պետք է նախաստորագրեն մի շարք համաձայնագրեր։
Հայաստանն ու Վրաստանը ավարտել են ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնք կընձեռեն ազատ առևտրի հնարավորություն և կնպաստեն Եվրոպական միության հետ այդ երկրների ինտեգրման խորացմանը։
Վերլուծաբանների համոզմամբ, վեց երկրները դեռ պետք է անցնեն երկար ճանապարհ և հաղթահարեն բազում խոչընդոտներ։ Ո՞ր փուլում են Մոլդովան, Բելառուսը, Ուկրաինան և հարավկովկասյան եռյակը։
«Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում հավատարմագրված թղթակից Ռիկարդ Յոզվյակը նշում է, որ առաջատարը, թերևս, Մոլդովան է, այդ պետությունը հիմա էլ ձգտում է առանց վիզաների երթևեկության համաձայնագիր կնքել Եվրամիության հետ։
Հաջորդ քայլը Մոլդովայի համար կլինի ճանաչվել Եվրամիության հավանական թեկնածու՝ կարգավիճակ, որն արդեն ունեն Բոսնիա-Հերցեգովինան և Ալբանիան։
Ուկրաինան շատ մեծ առաջընթաց է ապահովել, սակայն անկանխատեսելի երկրի համբավ ունի և առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք Լիտվայի մայրաքաղաքում որևէ փաստաթուղթ կստորագրվի։
Հիմնական խոչընդոտը, Եվրամիության համոզմամբ, Ուկրաինայում կիրառվող «ընտրովի արդարադատությունն» է։ Եվրոպան Կիևից պահանջում է դատական համակարգի բարեփոխումներ, որոնք պետք է իրականացվեն մինչև հոկտեմբեր։ Եվրոպացիները պահանջում են բանտից ազատել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին։
Վրաստանն էլ ավարտել է ասոցացման պայմանագրի և դրա մաս կազմող ազատ առևտրի համաձայնության բանակցություններն ու Մոլդովայի օրինակով` եվրոպացիների հետ քննարկում է մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորությունը։
Սակայն, ինչպեսև Ուկրաինայի դեպքում, եվրոպացիները դժգոհություն են հայտնում «ընտրովի արդարադատության» առումով, քանի որ Վրաստանում նոր իշխող ուժի` «Վրացական երազանք»-ի թիրախն է դարձել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առաջնորդած Ազգային միացյալ շարժումը։
Իսկ Թբիլիսիի դժգոհության առիթն էլ այն է, որ ասոցացման պայմանագրի նախագծում Վրաստանը նշված է որպես «Արևելյան Եվրոպայի երկիր», ինչը կարող է ապագայում խոչընդոտ դառնալ Եվրամիությանն անդամակցելու հարցում։
Հայաստանի խնդրում փաստաթղթի ներածական մասում նույնիսկ «Արևելյան Եվրոպայի երկիր» եզրը չկա, ընդամենը նշված է, որ «Հայաստանը և Եվրոպան ունեն ընդհանուր պատմություն և կիսում են ընդհանուր արժեքներ»։
Եվրոպայի հիմնական խնդիրն է Հայաստանին համոզել հրաժարվել Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությունից։
Վեց երկրներից Ադրբեջանը միակն է, որ երբևէ չի էլ արտահայտել Եվրամիությանն անդամակցելու ցանկություն։
Բանակցություններն ասոցացման համաձայնագրի շուրջ, ընդ որում` առանց ազատ առևտրի բաղադրիչի, դեռ շարունակվում են, և դժվար թե Վիլնյուսում նախաստորագրվի որևէ փաստաթուղթ։
Արևմուտքի փորձագետները նշում են, որ ԵՄ-ի համար շատ կարևոր են Ադրբեջանի էներգետիկ պաշարները։
Բելառուսի պարագայում խոսք չկա ոչ ասոցացման և ոչ էլ ազատ առևտրի համաձայնությունների մասին, այստեղ հարցը հետևյալն է` ո՞վ Վիլնյուսում ներկա կլինի այդ երկրից։
Եվրոպացիները չեն ցանկանում մի սեղանի շուրջ նստել «սև ցուցակում» հայտնված ավելի քան 200 բելառուս չինովնիկներից և ոչ մեկի հետ։
Այդ ցուցակը կազմվել է Բելառուսի 2010 թվականի նախագահական ընտրություններից հետո։ Գուցեև գագաթնաժողովին ներկա լինի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։

Մոլդովա

Ուկրաինա

Վրաստան

Հայաստան
Հայաստանի խնդրում փաստաթղթի ներածական մասում նույնիսկ «Արևելյան Եվրոպայի երկիր» եզրը չկա, ընդամենը նշված է, որ «Հայաստանը և Եվրոպան ունեն ընդհանուր պատմություն և կիսում են ընդհանուր արժեքներ»։
Եվրոպայի հիմնական խնդիրն է Հայաստանին համոզել հրաժարվել Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությունից։
Ադրբեջան
Վեց երկրներից Ադրբեջանը միակն է, որ երբևէ չի էլ արտահայտել Եվրամիությանն անդամակցելու ցանկություն։
Բանակցություններն ասոցացման համաձայնագրի շուրջ, ընդ որում` առանց ազատ առևտրի բաղադրիչի, դեռ շարունակվում են, և դժվար թե Վիլնյուսում նախաստորագրվի որևէ փաստաթուղթ։
Արևմուտքի փորձագետները նշում են, որ ԵՄ-ի համար շատ կարևոր են Ադրբեջանի էներգետիկ պաշարները։
Բելառուս