Մատչելիության հղումներ

Էշթոնը հանդիպել է Մուրսիին


Մուհամեդ Մուրսիի եւ Քեթրին Էշթոնի՝ այս տարվա ապրիլի 7-ին կայացած հանդիպումը Կահիրեում
Մուհամեդ Մուրսիի եւ Քեթրին Էշթոնի՝ այս տարվա ապրիլի 7-ին կայացած հանդիպումը Կահիրեում
Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի գահընկեց արված նախագահ Մուհամեդ Մուրսիին։

Էշթոնի խոսնակ Մայա Կոչիյանչիչի փոխանցմամբ՝ «տեղի է ունեցել լուրջ քննարկում»։

Իշխանությունները Մուրսիին մեղադրում են «Համաս» մահմեդական խմբավորման հետ համագործակցությամբ 2011 թվականին թշնամական գործողություններ ծրագրելու և իրականացնելու» մեջ։

Էշթոնը երեկ հանդիպել է գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին, ով ղեկավարել է Մուրսիի պաշտոնանկումը։ Բացի այդ, Էշթոնը հանդիպել է Եգիպտոսի անցումային նախագահ Ադլի Մանսուրին և փոխնախագահ Մուհամեդ Էլ-Բարադեյին։ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն նրանց հորդորել է «Մահմեդական եղբայրներին» և Մուրսիին անպայման ընդգրկել անցումային շրջանի քաղաքական գործընթացներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG