Վերաքննիչ դատարանում այսօր սկսվեց երեք տարի առաջ բանակում մահացած 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարությունը։
Նազարյանի հարազատները պնդում են, թե նրան ոչ թե ինքնասպանության են հասցրել, այլ սպանել են դաժանաբար։
Մինչ դատը կսկսվեր, դատարանի միջանցքում դատական նիստին մասնակցել ցանկացողների ինքնությունը ստուգող կնոջ ու Նազարյանի հարազատների միջև վեճ ծագեց։ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը նկատել էր, որ դատախազին թույլ են տալիս առանց ստուգման մուտք գործել։ Երբ նա դիտողություն էր արել դատարան մուտք գործողների ինքնությունը ստուգող առանց վկայականի կնոջը, կոպիտ պատասխան էր ստացել։
Համաձայն պաշտոնական վարկածի՝ 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանն ինքնասպան է եղել Տավուշի մարզի «Մեհրաբներ» զորամասի հենակետերից մեկում 2010 թվականի հուլիսի 27-ի առավոտյան: Նրա հինգ ծառայակիցները մեղադրվում են ինքնասպանության դրդելու մեջ։ Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել մեղադրանքը, մինչդեռ ամբաստանյալները շուրջ մեկ տարի տևած դատաքննության ընթացքում շարունակ հայտարարում էին, որ իրենք կապ չունեն սպայի մահվան հետ։
Առաջին ատյանի դատարանի որոշումն այժմ Վերաքննիչ ատյանում բողոքարկում են Նազարյանի իրավահաջորդն ու իր ներկայացուցիչը, ինչպես նաև 5 ամբաստանյալներից երկուսը։ Նրանք պահանջում են արդարացնել ամբաստանյալներին ու նոր դատաքննություն անցկացնել։
Վերաքննիչ դատարանում այսօր թե Նազարյանի իրավահաջորդը, թե առաջին ատյանի որոշումը բողոքարկող ամբաստանյալների փաստաբանները բացարկ ներկայացրեցին զինվորական դատախազ Հարություն Հարությունյանին։ Առաջին ատյանի դատարանում Հարությունյանն է պաշտպանել մեղադրանքը, մինչդեռ թե տուժող, թե մյուս կողմը դատախազին են մեղադրում այս գործի քննության համար։ Նրանք հայտարարում են, որ հենց Հարությունյանի պատճառով է գործը քննվել թերի ու արդյունքում կայացվել անօրինական որոշում։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց՝ Նազարյանին սպանել են, իսկ դատախազ Հարությունյանն ու գործը քննած քննիչները, ինչպես նաև Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Սամվել Մարդանյանը կոծկել են այդ ամենը։
Մարտիրոսյանը անդրադարձավ նաև Նազարյանի զենքին՝ ասելով, թե աչք են փակել այն փաստի վրա, որ Նազարյանի զենքի վրա, որով, նա ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել, մատնահետքեր չեն հայտնաբերվել։
«Ինչպե՞ս կարող էր Արտակ Նազարյանը ինքնասպան լինել, եթե նրա ստացած բոլոր փամփուշտները տեղում են»,- հարցրեց Մարտիրոսյանը։
Մարտիրոսյանին միացավ Նազարյանին ինքնասպանության հասցնելու համար առաջին ատյանի դատարանի կողմից 10 տարվա ազատազրկման դատապարտված կապիտան Հակոբ Մանուկյանի փաստաբանը։ Հրանտ Գևորգյանը ասաց՝ այս գործն առանձնանում է նրանով, որ տուժող ու պաշտպանական կողմերը նույն կարծիքի են՝ գոհ չեն դատախազից, գործը քննած դատավորից ու քննիչներից։ Մանուկյանն, ըստ նախաքննության ու առաջին ատյանի դատարանի կայացրած որոշմամբ, Նազարյանի հետ վատ է վերաբերվել, պարբերաբար ծեծել ու ստորացրել է նրան, ինչի պատճառով էլ Նազարյանն ինքնասպանություն է գործել։
Դատախազ Հարությունյանը հերքեց իր դեմ ներկայացված մեղադրանքները։
Դատական նիստը նախագահող դատավոր Գրիշա Մելիք Սարգսյանը մերժեց դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ տուժող ու պաշտպանական կողմերի բողոքը։ Նա հայտարարեց, որ վերաքննիչ բողոքը հենց այդ մասին է ու դատաքննության ընթացքում կանդրադառնան այդ հարցին։ Այսօրվա դատական նիստին տուժող կողմի ու դատավորների միջև պարբերաբար վեճեր էին առաջանում։
Ընդմիջման ժամանակ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորներից մեկի մայրը սկսեց բողոքել դատախազ Հարությունյանից՝ նրան մեղադրելով իր որդու մահվան գործի անարդար քննության համար։
Դատական նիստը կշարունակվի վաղը։