Մատչելիության հղումներ

Դատախազը էպոսագետի համար 12 տարվա ազատազրկում պահանջեց


Վարդան Սեդրակյանը դատարանի դահլիճճում, արխիվ
Վարդան Սեդրակյանը դատարանի դահլիճճում, արխիվ
«Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությունում պետական մեղադրող Արամ Ամիրզադյանը այսօր պահանջեց 12 տարվա ազատազրկման դատապարտել որպես էպոսագետ հայտնի՝ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին, ով մեղադրվում է սպանությունը պատվիրելու մեջ, 13 տարվա ազատազրկման՝ մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանին, և 14 տարվա ազատազրկման՝ մահափորձի անմիջական կատարման մեջ մեղադրվող Խաչիկ Պողոսյանին:

Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը պահանջեց առողջությանը վնաս պատճառելու համար իր պաշտպանյալին վճարել 43 միլիոն 424 հազար դրամ (մոտ 106 հազար դոլար) փոխհատուցում:


Անուշ Մկրտչյան

Մանրամասները՝ շուտով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG