Մատչելիության հղումներ

Իսպանացի մեքենավարին պատասխանատվության են ենթարկում


Այսօր Իսպանիայում դատարանում հարցաքննելու են 52-ամյա Ֆրանցիսկո Գարցոնին, որի վարած գնացքը հուլիսի 24-ին վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով զոհվել է 78 ուղեւոր։ Մեծ թվով ուղեւորներ եւ ծանր վնասվածքներ են ստացել։

Ըստ քննիչների, մեքենավարը անթույլատրելի բարձր արագությամբ է մոտեցել երկաթգծի Սանտյագո դե Կոմպոստելա ավանի մոտ գտնվող վտանգավոր հատվածին։

Մեքենավարին կներկայացվի հանցավոր անզգուշությամբ մահ պատճառելու մեղադրանք։

Հուլիսի 24-ի վթարը համարվում է Իսպանիայում ամենաողբերգականն անցած 70 տարիների ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG