Մատչելիության հղումներ

Քրդերը սպառնում են վերսկսել զինված պայքարը


Քրդական աշխատավորական կուսակցության` Իմրալի կղզու բանտում գտնվող առաջնորդ Աբդուլա Օջալանը հայտարարել է, որ եթե մոտակա ամիսներին Էրդողանի կառավարությունը հստակ քայլեր չիրականացնի, քրդերի խնդիրների լուծելու ուղղությամբ, ապա հոկտեմբերի 15-ին կուսակցության զինված ջոկատները կվերսկսեն ռազմական գործողությունները Թուրքիայի տարածքում:

Zaman օրաթերթի պնդմամբ, Օջալանի խոսքերը փոխանցել է կուսակցության ներկայացուցիչներից մեկը` Սաբրի Օքը` գերմանական Deutsche Welle ռադիոկայանին տված հացազրույցում: Օքը նաև նշել է, որ քրդական կողմը կատարել է ստանձնած բոլոր պարտավորությունները`դուրս բերելով ջոկատները Թուրքիայի տարածքից:

«Իսկ Ակարան որևէ պատասխան քայլ մինչ օրս չի կատարել», - նշել է քուրդ գործիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG