Մատչելիության հղումներ

Ռումբի մասին ահազանգ Վրաստանի խորհրդարանում


Քութաիսիում գտնվող Վրաստանի խորհրդարանն այսօր ստիպված է եղել նախատեսվածից շուտ դադարեցնել աշխատանքը` շենքում տեղադրված ռումբի մասին անանուն ահազանգի պատճառով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նինա Գիրոգոբիանիի խոսքով, խորհրդարանի աշխատանքներին մասնակցող բոլոր պատգամավորները, օրենսդիր մարմնի տեխնիկական անձնակազմը, ինչպես նաև հավատարմագրված լրագրողները տարհանվել են:

«Ես գրեթե համոզված եմ, որ սա կեղծ ահազանգ է, բայց ամեն դեպքում մենք պարտավոր ենք լքել շենքը», - հայտարարել է խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG