Մատչելիության հղումներ

Ակտիվիստները պաշտոնանկություններ են պահանջում


Այսօր վաղ առավոտից հարյուրավոր ակտիվիստներ շրջափակել են Երևանի քաղաքապետարանի կենտրոնական մուտքը՝ պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանից անհապաղ պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և Միսակ Համբարձումյանին:

Քաղաքապետարանի շենքի երկայնքով ոստիկանները պատ են կազմել՝ թույլ չտալով երիտասարդ ակտիվիստներին մոտենալ մուտքին:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը սպառնում է դիմել օրենքով սահմանված միջոցների՝ «պատասխանատվության ենթարկելով օրինախախտներին»:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG