Մատչելիության հղումներ

Կահիրեում շարունակվում են բողոքի ցույցերը


Ուրբաթ օրը Եգիպտոսում մեծ հանրահավաքներ են նախատեսվում գեներալ Աբդուլ Ֆաթթա Ալ-Սիսիի օգտին, ով կազմակերպել էր երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի դեմ հեղաշրջումը:

Այս շաբաթ ավելի վաղ գեներալը հայտարարեց, որ ցանկանում է հանրահավաքներ անցկացնել, որեսզի մարդկանց կողմից մանդատ ստանա «ահաբեկչության և բռնությունների դեմ» պայքար ծավալելու համար: Թեև նրա այս հայտարարությունը շատերին է զարմացրել, սակայն հանրահավաքները, այդուհանդերձ, տեղի կունենան:

Ենթադրվում է, որ այպիսով ազդարարվում է երկրի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեր Մուրսիին աջակցող «Մահմեդական եղբայրություն» կուսակցության դեմ պայքարի ալիքը: Վերջիններս արդեն մի քանի շաբաթ բողոքի ակցիաներ են անցկացնում Կահիրեում եւ այլուր` կոչ անելով վերադարձնել Մուրսիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG