Մատչելիության հղումներ

Եվրադատարանը «անարդարացի» է որակել Խոդորկովսկու դատը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ ռուսաստանյան «Յուկոս» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու և նրա գործընկերոջ՝ Պլատոն Լեբեդևի դեմ առաջին դատը արդար պայմաններում չի անցել:

Եվրադատարանը հայտարարել է, որ թեեւ «երկու գործարարների դեմ դատական գործը հիմնավորված էր, բուն դատաքննությունն անցկացվել է անհավասար պայմաններում»:

Միեւնույն ժամանակ, Եվրադատարանը չհիմնավորված է գնահատել Խոդորկովսկու եւ Լեբեդեդևի պնդումը, թե իրենց դեմ դատական գործը քաղաքական հետապնդում էր:

Երկու գործարարները ձերբակալվել էին 2003 թվականին եւ զեղծարարություններ իրականացնելու մեղադրանքով դատապարտվել 9 տարվա ազատազրկման: 2010 թվականին նրանք դատապարտվել էին հավելյալ ժամկետի՝ միջոցների փոշիացման և փողերի լվացման մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG