Մատչելիության հղումներ

Լեյկոզով հիվանդ տղային աջակցելու համար Ջորջ Բուշ ավագը սափրել է գլուխը


Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը սափրել է գլուխը, այսպիսով իր աջակցությունը ցույց տալով 2 տարեկան մի տղայի, ով զրկվել է մազերից լեյկոզի դեմ բուժում ստանալու արդյունքում:

ԱՄՆ-ի 89-ամյա նախկին նախագահի գրասենյակը հայտարարել է, որ Բուշը եւ նրա 26 աշխատակիցները խուզել են մազերը` նախկին նախագահի անվտանգության աշխատակիցներից մեկի մանկահասակ որդուն` Պատրիկին իրենց աջակցությունը ցույց տալու համար:

Բուշի աշխատակիցները նաև մի վեբկայք են ստեղծել, որով փորձում են գումար հայթայթել երեխայի բուժման ծախսերը հոգալու համար:

1989-ից 1993 թվականներին ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրած Բուշը եւ նրա կինը` Բարբարան, շուրջ 60 տարի առաջ կորցրել են իրենց 4-ամյա դստերը` Ռոբինին, ով լեյկոզով հիվանդ էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG