«Առավոտ»-ի խմբագիրը գրում է․ - «Քաղաքացիների բողոքը՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու դեմ, արդար է: Քաղաքապետարանն ընդունել է այդ որոշումը՝ առանց քննարկման, առանց հիմնավորման (ներկայացված հիմնավորումը ծիծաղելի է) և առանց իրավական անհրաժեշտ հիմքի: ՀՀԿ-ական մեծամասնություն ունեցող Երևանի ավագանին, ի դեպ, այս հարցում հերթական անգամ խաղաց «մեխի գլխի» դերը՝ որևէ ձևով կասկածի տակ չդնելով վիճելի որոշումը: Եթե Երևանում բոլոր երթուղիները աշխատում են վնասով, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ են այդ երթուղիներին տիրացել պատգամավորները, գեներալները, կառավարության և քաղաքապետարանի պաշտոնյաները: Մի՞թե նրանք բոլորն ալտրուիստներ են և պատրաստ են զրկանքներ ու տառապանքներ կրել՝ միայն թե սպասարկեն քաղաքացիների փոխադրումը»:
Թեման շարունակում է «Օրակարգ»-ը․ - «Ստեղծված իրավիճակի լուծումը ենթադրում է «Սիրուն չի» բանաձև, այնպես, ինչպես 2012 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին հորդորեց ապամոնտաժել Մաշտոցի պուրակի առևտրային տաղավարները՝ ասելով «Տարոն ջան, սիրուն չի»: Տրանսպորտի ուղեվարձի 50 տոկոս թանկացումը, դրան հասարակության արձագանքը և իշխանությունների ոչ համարժեք ռեակցիան ցույց են տալիս, որ ստելը և ժողովրդի կեղծիքի լեզվով խոսելը դարձել է նորմ: Խնդիրն այն է, որ այդ թանկացումը կատարվում է կացնային և անգամ հանցավոր ձևով՝ առանց որևէ մրցույթի, առանց որևէ հանրային քննարկման և առանց որևէ հիմնավոր տրամաբանական հաշվարկի, քանի որ ներկայացված հաշվարկում կան որոշակի խմբերի, այդ թվում՝ քաղաքապետարանի պաշտոնյաների անձնական շահերը»:
«Հայկական ժամանակ»-ը գնահատում է ոստիկանության գործողությունները․ - «Գործող իշխանությունը իրոք չգիտի ինչ անի, ինչպես զսպի տրանսպորտի գնի թանկացման դեմ օր-օրի ահագնացող այս ինքնաբուխ շարժումը, որն արդեն սոցիալական բունտի հստակ տարրեր է պարունակում: Միակ լուծումը, որը տեղավորվում է գործող իշխանության հավաքական ինտելեկտի շրջանակներում, ուժի կիրառումն է՝ բռնություններ, քրեական գործեր, ձերբակալություններ․․․ Սակայն երեկ ոստիկանների գործողությունները բոլորովին հակառակ էֆեկտ տվեցին: Մինչ հարյուրավոր ակտիվիստներ Կենտրոնի ոստիկանության մոտ հավաքվել ու մի քանի ժամ շարունակ սպասում էին իրենց ընկերների ազատ արձակմանը, բազմաթիվ այլ խմբեր այդ նույն պահին շարունակում էին ակցիաները մայրաքաղաքում՝ ուղևորներին հորդորելով վճարել 100 դրամ ուղեվարձ: Իսկ իրենց սեփական մեքենաներով մարդկանց անվճար տեղափոխող անձանց թիվն արդեն չափազանց դժվար է հաշվել: Ըստ որոշ դիտարկումների, դրանց թիվն անցնում է մի քանի հարյուրը: Եվ ուրեմն, ինչ քայլ ունի այս պայմաններում իշխանությունը: Միակ տրամաբանական քայլը, իհարկե, ուղեվարձի 100 դրամ սահմանումն է, մանավանդ որ տնտեսագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ դա հնարավոր է»:
«Ժամանակ»-ի մեկնաբանը նկատում է․ - «Երևանում ծավալվող քաղաքացիական բողոքի գործողությունների հանդեպ իշխանությունների ցուցաբերած վերաբերմունքը վկայում է մի բանի՝ նրանց տարրական ադեկվատության բացակայության մասին, ընդ որում` բոլոր մակարդակներում՝ սկսած Սերժ Սարգսյանից, որը մեկնել է արձակուրդ, և վերջացրած երևանյան իշխանություններով: Առաջնայինը հասարակական այն պրոցեսներն են, որ տեղի են ունենում և արտահայտվում են թանկացումների առիթով: Այսինքն` այս առիթը ընդամենը դուրս է բերում այն, ինչ տեղի է ունենում հասարակության ներսում: Եվ այն, որ ժամանակ առ ժամանակ ինչ-որ ակցիաներից հետո անդորր է լինում, և բոլորը համարում են, որ ամեն ինչ վերջացած է, և քաղաքացիները լիովին հիասթափված ու տարրալուծված ընդհանուր առօրյայի մեջ, հանկարծ նրանք կրկին ակտիվանում են, ինքնակազմակերպվում և ցույց տալիս, որ անդորրը միայն արտաքին բնույթ ուներ, իսկ ներսում պրոցեսները ակտիվորեն շարունակվում են»:
«Գործ ունենք դասական խուժանապետության հետ, երբ արդեն ջանք էլ չի գործադրվում գողությանն ու թալանին «արտաքին պատշաճ տեսք տալու» համար», - գրում է lragir.am-ը՝ շարունակելով․ - «Տրանսպորտի գնի թանկացումը բոլոր տեսակետներից պետական-հանրային մակարդակի հանցագործություն է, որով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Երևանում, խուժանի ամենաթողության ֆոնին, տեղի է ունենում փոքրիկ, բայց իսկական հրաշք՝ մարդիկ չեն ենթարկվում անօրինական որոշումներին, և պատրաստ են փոխօգնության և անհնազանդության: Եվ այս ամենը՝ կրեատիվ, ստեղծագործական դրսևորումներով: Սա է փրկելու Երևանը և Հայաստանը»: