Մատչելիության հղումներ

Տրանսպորտի թանկացման դեմ ակցիաները չեն դիտարկվի որպես ինքնաբուխ


Ոստիկանությունը տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական ակտիվիստների կազմակերպած բողոքի ակցիաների վերաբերյալ երեկ երեկոյան հանդես է եկել պարզաբանմամբ, որում, մասնավորապես հայտարարել է, որ ակտիվիստների կողմից անցկացվող հավաքները չեն կարող դիտվել որպես ինքնաբուխ և հետեւաբար՝ դրանք պետք է անցկացվեն Օրենքով սահմանված իրազեկման կարգի պահպանմամբ:

Ոստիկանությունը նաև հայտարարել է, որ ակցիաների որոշ մասնակիցներ «դրսևորելով առավել հանդուգն վարքագիծ, իրենց գործողություններով շարունակում են կոպտորեն խախտել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, փողոցի բանուկ հատվածում սահմանափակում են հանրային տրանսպորտի տեղաշարժը` իրական վտանգի տակ դնելով և΄ իրենց, և΄ ուղևորների կյանքն ու առողջությունը»:

«Նկատի ունենալով վերոգրյալը, ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներին կրկին անգամ հորդորում է զերծ մնալ Օրենքի պահանջները խախտելուց, այլ անձանց սահմանադրական իրավունքները անհամաչափ կերպով սահմանափակելուց և չխոչընդոտել ոստիկանության ծառայողների կողմից անձանց իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների իրականացմանը», - ասված է ոստիկանության հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG