Մատչելիության հղումներ

Սիրիայի քրդերը պատրաստվում են ինքնավարություն հռչակել


Մինչև տարեվերջ Սիրիայի քրդերը երկրի հյուսիսում կհռչակեն իրենց սեփական պետական կազմավորումը` այսպես կոչված Արևմտյան Քուրդիստանի ինքնավարությունը: Այս մասին օրերս հայտարարեցին Սիրիայի քրդաբնակ շրջանների վերահսկողությունն իրենց ձեռքում պահող Ժողովրդավարական միության կուսակցության (PYD) ներկայացուցիչները:

Սիրիացի քրդերի այս հայտարարությունը առաջացրել է Թուրքիայի իշխանությունների կոշտ արձագանքը: Փոխվարչապետ Բյուլենթ Առընջը երկուշաբթի օրը Անկարայում հայտարարեց․ - «Թուրքիան պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը և չի հանդուրժի իր սահմաններին սիրիացի քրդերի փաստացի [պետական] որևէ կազմավորման ստեղծումը»:


Գևորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG