Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը նամակով դիմել է Երեւանի քաղաքապետին


Հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման կապակցությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

«Արդեն պաշտոնական գրություն եմ ուղարկել Երևանի քաղաքապետին, որպեսզի մեզ ներկայացվեն այդ որոշման [հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման] հիմքերը, տնտեսական հիմնավորումները, փաստարկները», - այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրել է Անդրիասյանը:

Օմբուդսմենը նաեւ հիշեցրել է, որ Երեւանի քաղաքապետը 4 ամիս առաջ խոստացել էր չբարձրացնել ուղևորափոխադրումների գինը, սակայն տեղի ունեցավ հակառակը:

Անդրեասյանը նաև ողջունել է իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներին:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG