Մատչելիության հղումներ

Պենտագոնը Սիրիայում ռազմական գործողությունների 5 տարբերակ է տեսնում


ԱՄՆ-ի զինված ուժերի միացյալ շտաբների նախագահ, գեներալ Մարթին Դեմփսին Կոնգրեսին զեկուցել է Սիրիայում ռազմական գործողությունների հինգ հավանական տարբերակների մասին։

Գեներալի ներկայացմամբ, ԱՄՆ-ը կարող է հետախուզական տեղեկություններ և ուսումնական աջակցություն տրամադրել Սիրիայի ընդդիմադիր ստորաբաժանումներին, դրսից սահմանափակ ծավալով հասցնել ռազմական հարվածներ, սահմանել թռիչքազերծ և բախարգելման գոտիներ, կամ իրագործել ռազմական ներխուժում Սիրիայի վարչակարգի քիմիական զենքը վնասազերծելու համար։

Գեներալը նաև նախազգուշացրել է հնարավոր հետևանքների մասին, իր նամակում գրելով, որ Բաշար ալ-Ասադի վարչակարգը և արմատական մահմեդականները կարող են պատասխան հակահարվածներ ձեռնարկել։ Գեներալի փոխանցմամբ, քանի որ Սիրիայում գործողություններ իրականացնելու որոշումը քաղաքական է` այն պետք է ընդունվի ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարության կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG