Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները կրկին պահանջում են իրենց աշխատավարձերը


«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր բողոքի ցույց անցկացրեցին Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձը:

Առավոտյան ժամը 8-ից ոտքով «Նաիրիտ» գործարանի մոտից Բաղրամյան 26 հասած ցուցարարները պնդում էին, որ չնայած էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոստմանը, որ մինչև հուլիսի 19-ը աշխատավարձերը կվճարվեն, դա տեղի չի ունեցել:

Նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայությունից «Նաիրիտի» արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանին հայտնեցին, որ մինչև հուլիսի ավարտը գործարանի աշխատակիցները կստանան մեկ ամսվա աշխատավարձերը, իսկ մինչև մյուս ամսվա վերջ նրանց կվճարվի ևս մեկ ամսվա աշխատավարձ: Այս տեղեկությունը վրդովվեցրեց ցուցարարներին: Նրանք պնդում էին, թե սա հերթական խաբեությունն է:

Տարաձայնությունների արդյունքում ցուցարարների մի մասը որոշեց բողոքի ակցիան շարունակել կառավարության շենքի մոտ, մյուսներն ոմանք էլ պնդում էին, որ պետք է նստացույց անել հենց նախագահական նստավայրի առջեւ: Նրանք փորձեցին փակել Բաղրամյան պողոտան, սակայն, տեղի տալով ոստիկանների հորդորներին, ցուցարարները որոշեցին այսօր դադարեցնել բողոքի ակցիան, եւ շարունակել այն վաղը արդեն «Նաիրիտ» գործարանի դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG