Վերջերս Հրաչյա Հարությունյանի դեպքի հետ կապված մի խումբ հայազգի ռուսաստանցիներ բաց նամակով դիմել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին` նրան կոչ անելով այլեւս չզբաղվել Ռուսաստանի հայերի գործերով կամ վերանվանել իր ղեկավարած կազմակերպությունը:
Ինտերնետում այս կապակցությամբ նույնիսկ ստորագրահավաք է սկսվել:
Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մեկնաբանելով այս փաստը, նշեց, որ ինքը բոլոր այդ մարդկանց կոչ է անում խոսելու փոխարեն գործել եւ օգուտ տալ Ռուսաստանում բնակվող 2,5 միլիոն հայերին:
«Գիտեք ինչ կա, ես անպատասխանատու հայտարարություններին չեմ պատասխանում: Ցավոք սրտի միշտ մեր ազգի մեջ եղել են այդպիսի անկապ, անպատասխանատու մարդիկ եւ շատ հանգիստ, փիլիսոփայաբար եմ վերաբերվում», - նշեց Աբրահամյանը, հավելելով. - «Ինչ մնում է, որ լուրջ պատասխանեմ` ես կարող եմ ասել` եթե մի որեւիցե հայ Ռուսաստանում ինչ-որ խնդիրներ ունի, ինքը կարող է դիմել մեր հայերի միություն. 24 ժամ մեր կազմակերպություններն աշխատում են, 640 մասնաճյուղ կա: Եթե իրենց չի բավարարում Ռուսաստանի հայերի միության աշխատանքը, իրենք կարող են որեւիցե մի ընկերություն բացել հասարակական, օրենքը թույլ է տալիս, եւ այդ կազմակերպության միջոցով իրենք ավելի լավ գործ անեն, դառնան օրինակելի մեզ համար, մենք էլ տեսնենք` իրենցից սովորենք»: