Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հույս ունի հոկտեմբերին Աֆղանստանի հետ համաձայնագիր ստորագրել


Ամերիկյան բարձրաստիճան գեներալներից մեկը հույս է հայտնել, որ հոկտեմբերին Միացյալ Նահանգները և Աֆղանստանը կստորագրեն անվտանգության երկկողմ համաձայնագիր` շարադրելով 2014 թվականից հետո Աֆղանստանում այլ երկրների զինուժի ներկայության պայմանները:

ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսին զգուշացրել է, որ եթե ոչ մի համաձայնություն ձեռք չբերվի, ամերիկյան ամբողջ զինուժը, մինչեւ վերջին զինվորը, ստիված կլինի հեռանալ Աֆղանստանից և չի մնա մեկը, ով կմարզի աֆղանական ուժերին 2014 թվականից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG