Գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ սկսել է ուսումնասիրել սիրիահայ համայնքի լեզվական վիճակը:
Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական վերլուծական կենտրոնի փոխանցմամբ՝ ինստիտուտի արևմտահայերենի նորաբաց բաժինը նպատակ ունի դիտարկել արևմտահայերենի գործառության յուրահատկություններն արտերկրի հայկական տարբեր համայնքներում, վեր հանել լեզվի զարգացման միտումները, նպաստել արևմտահայերենի կանոնարկմանը, պահպանմանն ու զարգացմանը:
Հուլիսի 19-ին Լեզվի ինստիտուտում սիրիահայ մանկավարժների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են, որ մանկավարժները կաջակցեն Լեզվի ինստիտուտին արդի արևմտահայերենի ուսումնասիրության հարցում, իսկ ինստիտուտը մանկավարժներին կցուցաբերի գիտամեթոդական և լեզվական հարցերին առնչվող տարաբնույթ օժանդակություն: