Մատչելիության հղումներ

Ոստիկանի նկատողությունը զանգվածային անկարգությունների է հանգեցրել


Զանգվածային անկարգություններ են սկսվել Փարիզից ոչ հեռու գտնվող Տրապպ քաղաքում:

Տեղի ոստիկաններից մեկը նկատողություն է արել մահմեդական գլխաշոր հագած և դեմքն ամբողջովին ծածկած մի կնոջ: Վերջինիս ամուսինը հարձակվել է ոստիկանի վրա, իսկ ավելի ուշ քաղաքի հարյուրավոր զայրացած բնակիչներ պաշարել են ոստիկանական բաժանմունքը, սկսել են քարեր նետել և մեքենաներ այրել:

Իրավապահները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել:

Երկու տարի առաջ Ֆրանսիայում ընդունված օրենքի համաձայն, հիշեցնենք, երկրում հասարակական վայրերում փարաջա կամ դեմքը ծածկող գլխաշոր կրելու համար սահմանված է տուգանք՝ մինչև 150 եվրո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG