Մատչելիության հղումներ

Կարասինը «համակողմանի եւ անկողմնակալ» հետաքննություն է խոստացել


Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին
Հուլիսի 19-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Պոդոլսկի մոտակայքում նախորդ շաբաթ ՀՀ քաղաքացու մասնակցությամբ տեղի ունեցած և մարդկային զոհերի պատճառ դարձած ավտովթարի քննությանը:

Դեսպան Եսայանը ևս մեկ անգամ վշտակցություն է հայտնել վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

Դեսպանը հույս է հայտնել, որ հետաքննության ընթացքը կլինի անաչառ` օրենքի ոգուն և տառին համապատասխան:

Փոխնախարար Կարասինն իր հերթին հավաստիացրել է, որ տեղի ունեցածի շուրջ անցկացվում է համակողմանի հետաքննություն`անկողմնակալության եւ մարդու իրավունքների հարգման սկզբունքների հիման վրա:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է ողբերգության և քննվող գործի որևէ ասպեկտի շահարկման անթույլատրելիությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG