Մատչելիության հղումներ

Դեթրոյթի սնանկացումը հարցականի տակ է


Ըստ Միչիգանի նահանգի դատարանում կայացված վճռի, Դեթրոյթ քաղաքը պետք է հետ կանչի սնանկ ճանաչվելու մասին միջնորդագիրը, քանի որ այն հակասում է նահանգի Սահմանադրությանը:

Դատավորն այդ վճիռը կայացրել է ի պատասխան կենսաթոշակային հիմնադրամների շահերը պաշտպանող փաստաբանների հայցի․ Դեթրոյթի սնանկացման պարագայում նշված հիմնադրամները կարող են կորցնել իրենց միջոցների 90 տոկոսը, որոնք ներդրված են քաղաքապետարանի արժեթղթերում:

Դեթրոյթի իշխանությունները, հիշեցնենք, քաղաքը սնանկ ճանաչելու միջնորդագիրը դատարան էին ներկայացրել հինգշաբթի օրը՝ հույս ունենալով, որ պարտքերի մարումը կարգավորող դաշնային օրենքն իր պաշտպանության տակ կառնի քաղաքը: Այդ օրենքի շրջանակում քաղաքը կարող է դադարեցնել պարտքի սպասարկումն ու բանակցություններ սկսել վարկավորման նոր պայմանների շուրջ:

Միչիգանի նահանգային դատախազը հայտարարել է, որ բողոքարկելու է դատավորի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG