Կրթության և գիտության նախարարության գլխավորությամբ ձևավորվելու է աշխատանքային խումբ, որը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնելու Հայրենասիրական դաստիարակության հայեցակարգի նախագիծ և դրանից բխող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության 2014-2019թթ պետական ծրագիր»:
ԿԳ նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում ասված է, աշխատանքային խմբում ընդգրկվելու են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, մշակույթի, պաշտպանության, տարածքային կառավարման, սփյուռքի նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության և Հ Հ կառավարության աշխատակազմի, ինչպես նաև Երկրապահ կամավորականների միության, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, «Հայաստանի ԴՈՍԱԱՖ» համահայկական հասարակական կազմակերպության և ազատամարտիկների ներկայացուցիչներ: