Մատչելիության հղումներ

Ոստիկանները Կիևում բողոքի ցույց են ցրել


Ոստիկանության բախումը ցուցարարների հետ, Կիև
Ոստիկանության բախումը ցուցարարների հետ, Կիև
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հատուկ ոստիկանության ջոկատը ցրել է ցույցը, որը կազմակերպել են անցյալ ամիս Վրադիվկա ավանում ոստիկանության բաժանմունքում մի 29-ամյա կնոջ դաժան ծեծի և բռնաբարության փաստից վրդովված քաղաքացիները։

Կառավարությունը պաշտոնանկ է արել այդ շրջանի դատախազին և ոստիկանության ղեկավարներին։

Վրադիվկայի բնակիչները ենթադրում են, որ տեղական իշխանությունները մտադիր են կոծկել գործը։ Դեպքը զայրույթ է հարուցել ամբողջ երկրում։ Հետաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG