Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին


Ֆիլիպ Լեֆոր, Սերժ Սարգսյան
Ֆիլիպ Լեֆոր, Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն դինամիկ զարգացող հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև մի շարք ուղղություններով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցության մասին:

Ֆիլիպ Լեֆորը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Կողմերն անդրադարձել են ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կարևորությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG