Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաներ ի պաշտպանություն Հրաչյա Հարությունյանի


Ծաղկավոր խալաթ՝ ռուս պաշտոնյաներին
please wait

No media source currently available

0:00 0:01:59 0:00
Այսօր բողոքի ակցիա է կազմակերպվել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց։ «Հայազն» կուսակցության ներկայացուցիչները բաց նամակ ուղղեցին դեսպանին, որտեղ պահանջում էին դադարեցնել Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ նվաստացուցիչ վերաբերմունքը, կազմակերպել քաղաքակիրթ քննություն և արդար դատավարություն։

Ցուցարարները նաև նվեր ունեին․ ծաղկավոր խալաթը, որը նախատեսված էր ռուս պաշտոնյաների համար, դեսպանատան աշխատակիցներին փոխանցել ոստիկանությունը թույլ չտվեց: Նրանք էլ այն կախեցին դեսպանատան հայտարարությունների համար նախատեսված տախտակից։

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր ցույցի մասնակիցներին դեսպանատնից ոչ ոք չմոտեցավ։

Ցուցարարների մեկ այլ պահանջ էլ ուղղված էր ռուսական որոշ լրատվամիջոցների: Նրանք կոչ արեցին ավելի զուսպ արտահայտվել դեպքի և Հրաչյա Հարությունյանի մասին։

Բանը նրանում է, որ Ռուսաստանի պետական ՌՈՍԻԱ հեռուստաընկերության լրագրող Օլգա Սկաբեևան հատուկ ընդգծված տոնով և յուրօրինակ տեքստով էր խոսել Հարությունյանի մասին, ինչը զայրացրել էր ցուցարարներին։

Նույն պահանջներով բողոքի ակցիա է անցկացվել նաև Գյումրիում։ Մի քանի տասնյակ ցուցարարներ հավաքվել էին Ռուսաստանի հյուպատոսարանի շենքի դիմաց և պահանջել հյուպատոսի հետ հանդիպում։

Ավտովթարից հետո Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը առաջարկել է ճանապարհային կանոնները խախտող միգրանտներին արտաքսել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG