Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի՝ այսօր Բաքվում արած հայտարարությանը, թե Թուրքիան միշտ սատարել է ու կսատարի Ադրբեջանին և պատրաստ է նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Թուրքիայի արտգործնախարարն այսօրվա հայտարարությամբ վերահաստատեց, որ իր պետությունը հանդես է գալիս ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդրի ոչ թե արդարացի, այլ ադրբեջանամետ լուծման օգտին: Ուստի, եթե Թուրքիան իսկապես շահագրգռված է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շուտափույթ կարգավորմամբ, ապա պետք է կատարի մեկ պարզ քայլ` չխառնվի և չմիջամտի կարգավորման գործընթացին»,- հայտարարել է Շարմազանովը: